Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Բայդենն ու Պորոշենկոն պայմանավորվել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ

Բայդենն ու Պորոշենկոն պայմանավորվել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 
խստացման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Պորոշենկոյի միջև շաբաթը օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը,  Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրուցակիցները քննարկել են Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը: Միաժամանակ, Բայդենը դատապարտել է խոշոր ռազմական գործողությունների վերսկսումը` մեղադրելով աշխարհազորայիններին:

Երկուստեք ընդգծվել է, որ Ռուսաստանն «արհամարհում է սեպտեմբերին ստորագրված մինսկյան համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները»: Այդ համատեքստում նրանք »պայմանավորվել են աշխատել միջազգային գործընկերների հետ, որպեսզի երաշխավորեն, որ ՌԴ-ն կշարունակի թանկ վճարել Ուկրաինայի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը շարունակելու դեպքում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am