Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է. ՀՀ ՊՆ

Հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում անցած օրվա ընթացքում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր` հիմնականում անկանոն բնույթի կրակոցներ: Նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստացված օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 23-24-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 86 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

ՀՀ ԶՈւ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային կրակահերթերի դեպքում, վստահորեն վերահսկելով իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 178 կրակոց:  

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել ամենօրյա ռեժիմով, վստահորեն վերահսկում են իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Հայ զինծառայողներն իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am