Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Բաթումում կայացել է Բաքվի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում

Բաթումում կայացել է Բաքվի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 18-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի է ունեցել 1990թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հիշատակի միջոցառմանը ներկա էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, աջարահայության հոգևոր հովիվ, Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դիմելով ներկաներին` Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսն անդրադարձել է 25-ամյա վաղեմության իրադարձություններին` ընդգծելով, որ Բաքվում հայ ազգաբնակչության կոտորածները Ադրբեջանի կողմից, ի պատասան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ձգտումների, Արցախում և Ադրբեջանի հայաբնակ վայրերում կազմակերպած և իրականացրած էթնիկ զտումների քաղաքականության փուլերից մեկն էին: Արամ Գրիգորյանը կարևորել է տեղի ունեցած այդ վայրագությունները, մասնավորապես, և ադրբեջանական ագրեսիան, ընդհանրապես, միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի և դատապարտման արժանանացնելը:

Այնուհետև Արարատ քահանա Գումբալյանի կողմից անցկացվել է անմեղ զոհերի ոգեկոչման կարգ, որից հետո միջոցառումը շարունակվել է եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ: Հոգևոր հովիվը, ընդգծելով տեղի ունեցած վայրագությունների անհարիրությունը քրիստոնեական արժեքներին, հույս է հայտնել, որ այդ գազանային կոտորածների հեղինակները վաղ թե ուշ կանգնելու են Աստծո և մարդկային դատաստանի առջև՝ իրենց աներևակայելի չարագործությունների համար պատասխան տալու համար:

Ներկաները հարգել են նաև հունվարի 12-ին Գյումրիում դաժան սպանության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի անմեղ զոհերի հիշատակը: Միջոցառման վերջում ծաղկեպսակներ են զետեղվել խաչքարի առջև: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am