Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Պերմյակովի գործով հայկական կողմը դատավարական մի շարք գործողություններ է իրականացրել

Պերմյակովի գործով հայկական կողմը դատավարական մի շարք գործողություններ 
է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում  6 անձի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով վարույթ իրականացնող մարմինը Գյումրիում կատարել է դատավարական մի շարք գործողություններ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Նա նշեց, որ քննության առանձնահատկություններից ելնելով` ներկա պահին այլ տեղեկություններ չեն տրամադրվում:

«Հաշվի առնելով գործի հանրային հետաքրքրությունը` ավելի ուշ քննության ընթացքի վերաբերյալ կտրամադրվի տեղեկություն»,- ասաց նա:

Հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանանը հայտարարել էր, որ Վալերի Պերմյակովի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում Հայաստանի քննչական մարմինը կանցկացնի համապատասխան բոլոր գործողությունները: «Մենք դեռեւս տվյալ անձին մեր քրեական գործով չենք հարցաքննել, այսօր մեր քննիչները կհարցաքննեն նրան: Թե ինչ ցուցմունք է տվել նա ռուսական օրենսդրությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, ես չգիտեմ եւ չեմ կարող մեկնաբանել»,- ասել էր նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am