Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Թուրքերի միայն 9 տոկոսն է հայերի սպանությունները ցեղասպանություն համարում. հարցում

Թուրքերի միայն 9 տոկոսն է հայերի սպանությունները ցեղասպանություն 
համարում. հարցում

ԱՆԿԱՐԱ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի բնակչության տասը տոկոսից էլ քիչ մասն է կարծում, որ երկրի կառավարությունը պետք է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի զանգվածային սպանությունը ճանաչի որպես ցեղասպանություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «France-Presse» լրատվական գործակալությունը, այս մասին վկայում են կատարված հարցման արդյունքները:

Ողբերգության հարյուրամյա տարելիցին ընդառաջ իրականացված հարցման արդյունքում բացահայտվել է , որ հարցվածների միայն 9.1 տոկոսն է գտնում, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ներողություն խնդրի 1915-ի սպանությունների համար: Եվս 9.1 տոկոսը կարծում է, որ Թուրքիան պետք է ներողություն հայցի` առանց ցեղասպանությունը ճանաչելու:

Հարցումն անցկացվել է 2014թ. նոյեմբեր-դեկտեմբերին` Ստամբուլում գործող Տնտեսական և արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի կողմից: Հարցմանը մասնակցել է 1 508 մարդ: Բացի այդ, պարզվել է, որ հարցվածների 23 տոկոսից ավելին հավատում է, որ 1915 թվականին զոհվածները միայն հայեր չեն եղել և կառավարությունը պետք է իր զորակցությունը հայտնի Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին:

Իսկ հարցվածների 12 տոկոսը նշել է, որ կառավարությունը պետք է զորակցություն հայտի, բայց ներողություն չխնդրի, 21 տոկոսը նախընտրել է, որ Թուրքիան ոչ մի քայլ չձեռնարկի Հայոց ցեղասպանության մասին պնդումների առնչությամբ:

Գործակալությունը նշում է, որ Թուրքիան մերժում է այդ սպանությունները ցեղասպանություն ճանաչելու բոլոր կոչերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am