Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՌԴ նախագահը «Իտերա» հոլդինգի նախկին փոխնախագահ Գագիկ Մարտիրոսյանին պարգևատրել է «Պատվո մեդալ»-ով

ՌԴ նախագահը «Իտերա» հոլդինգի նախկին փոխնախագահ Գագիկ 
Մարտիրոսյանին պարգևատրել է «Պատվո մեդալ»-ով

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի հրամանագրով` ռուսական «Իտերա» միջազգային հոլդինգի նախկին փոխնախագահ Գագիկ Հմայակի Մարտիրոսյանը պարգևատրվել է ՌԴ պետական պարգևով՝ «Պատվո մեդալ»-ով («Орден почета»)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պարգևը Գագիկ Մարտիրոսյանին է տրվել «Սոչի-2014» օլիմպիադայի շինարարական օբյեկտների աշխատանքների կազմակերպմանն ակտիվ մասնակցելու համար:

Գագիկ Մարտիրոսյանը Հայաստանում զբաղեցրել է շինարարության, էներգետիկայի նախարարների և պետնախարարի պաշտոնները, իսկ 2008-2014 թվականի նոյեմբերը զբաղեցնում էր «Իտերա» միջազգային հոլդինգի փոխնախագահի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am