Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՀՑԹԻ-ն Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը նվիրված գիտական պարբերական է լույս ընծայել

ՀՑԹԻ-ն Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը նվիրված գիտական 
պարբերական է լույս ընծայել

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը հրատարակել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը նվիրված օտարալեզու, գրախոսվող (peer-review) ամսագրի առաջին համարը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՑԹԻ-ից: 

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին այս հանդեսի հրատարակումը լինելու է երկարաժամկետ նախաձեռնություն, որը հնարավորություն կտա ցեղասպանագետների հաջորդ սերնդին մշակել նոր գաղափարներ և հետազոտական նոր մոտեցումներ ցեղասպանությունների և նրանց հետևանքների ուսումնասիրման համար: «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսը» նպատակ ունի հաստատուն դիրք ապահովել ընդհանուր պայքարում` ուղղված ցեղասպանությունների ժխտման ու դրա հետևանքների դեմ: «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսը» պայքարելու է ցանկացած ցեղասպանության ժխտման դեմ:

Այս նախաձեռնությունը համարում ենք համաշխարհային անվտանգության հաստատման համար նախազգուշական քայլերի և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մի մաս»,- նշել է ՀՑԹԻ տնօրեն և միջազգային հանդեսի գլխավոր խմբագիր Հայկ Դեմոյանը:

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am