Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Դեմոյանն ընթերցողի սեղանին դրեց «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» գիրքը

Դեմոյանն ընթերցողի սեղանին դրեց «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և 
ղարաբաղյան հակամարտությունը» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում դեկտեմբերի 25-ին Հայկ Դեմոյանը ներկայացրեց «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» գիրքը: «Սա իմ տասնհինգամյա աշխատանքի ամփոփումն է, որը սկսել եմ 1998-1999 թվականներից՝ ասպիրանտական տարիներից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հայկ Դեմոյանը` հավելելով, որ գիրքը գրվել է ռուսերեն, որպեսզի ավելի լայն զանգվածների հասանելի լինի: Գիրքը հայտնվել է նաև մոսկովյան գրախանութներում: Հեղինակն աշխատությունում օգտագործել է չեզոք սկզբնաղբյուրներ՝ ցույց տալով, որ Թուրքիան իր ոչ կոնստրուկտիվ մոտեցմամբ էլ ավելի է թեժացրել ղարաբաղյան հակամարտությունը:

2015 թվականին լույս կտեսնի նաև գրքի անգլերեն տարբերակը, իսկ հետագայում նախատեսվում է գիրքը թարգմանել ֆրանսերեն և թուրքերեն: «Այս թեման խիստ արդիական է , և անհրաժեշտություն կա այն օտար լսարանին ներկայացնելու»,- նշեց Դեմոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am