Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՀՀ առաքվող բնական գազի, նավթամթերքների համար ռուսական կողմը մաքսատուրք չի գանձի

ՀՀ առաքվող բնական գազի, նավթամթերքների համար ռուսական կողմը 
մաքսատուրք չի գանձի

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության տվեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրին կից արձանագրության ստորագրմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 25-ին կառավարության նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հիշեցրեց, որ համաձայնագրով ՌԴ-ից ՀՀ առաքվող բնական գազի, նավթամթերքների և չմշակված ալմաստների համար ռուսական կողմը արտահանման մաքսատուրք չի գանձելու:

Որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորություն տրվեց ստորագրել արձանագրությունը: Արձանագրության ստորագրումը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև շարունակել զարգացնել տնտեսական հարաբերություններ: Արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացմանշարունակմանը:

Հարցը ներառված է նաեւ ՌԴ կառավարության դեկտեմբերի 25-ի նիստում: «Արձանագրությունը ենթադրում է բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման մաքսատուրքերի չգանձման ռեժիմը երկարաձգել 2015թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը»,-նշված է ՌԴ կառավարության որոշման նախագծում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am