Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ուկրաինայի հայերը մարդասիրական օգնություն են ուղարկել Դոնեցկի եւ Լուգանսկի բնակիչներին

Ուկրաինայի հայերը մարդասիրական օգնություն են ուղարկել Դոնեցկի եւ 
Լուգանսկի բնակիչներին

ԽԱՐԿՈՎ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի նախաձեռնությամբ երկրի հայ համայնքը մարդասիրական օգնություն է ուղարկել հարավում ռազմական գործողությունների մեջ գտնվող իրենց համերկրացիներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անալիտիկան», 11 բեռնատար մեքենաների շարասյունը Խարկովից ճանապարհ է ընկել դեպի Դոնեցկ եւ Լուգանսկ: Մարդասիրական օգնությունը հավաքվել է երկու շաբաթվա ընթացքում, որին մասնակցել են Ուկրաինայի տարբեր քաղաքներում ապրող հայերը: Մարդասիրական օգնությունը ներառում է առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ եւ սնունդ:

Սա Ուկրաինայի հայ համայնքի նախաձեռնությամբ առաջին մարդասիրական օգնության տրամադրումը չէ: Երկրի հարավում ռազմական գործողությունների մեկնարկից սկսած ուկրաինահայերը բազմիցս իրենց աջակցությունն են ցուցաբերել պատերազմի մեջ գտնվող իրենց համերկրացիներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am