1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՏՄՊՊՀ-ի նախագահը ՀՀ վարչապետին է ներկայացրել գների դիտանցման մասին տեղեկանք

ՏՄՊՊՀ-ի նախագահը ՀՀ վարչապետին է ներկայացրել  գների  դիտանցման մասին 
տեղեկանք

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել խանութներում մի շարք ապրանքատեսակների իրացման գների եւ Երեւան քաղաքում գործող մի շարք բենզալցակայաններում բենզինի եւ ավտոմեքենաների լիցքավորման բնական սեղմված գազի իրացման գների դիտանցման մասին տեղեկանք: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանի ֆեյսբուքյան էջից:

Ըստ տեղեկանքի` 1 կգ շաքարավազի գինը դեկտեմբերի 16-ին կազմել է 395 դրամ, 17-ին` 482 դրամ, 18-ին` 401 դրամ, իսկ դեկտեմբերի 19-ին` 385 դրամ: 18 տոկոս յուղայնության 180գ թթվասերի գինն այդ օրերին չի փոփոխվել` կազմելով 250-260 դրամ: Մեկ կիլոգրամ 82 տոկոս յուղայնության կարագի գինն, այդ օրերին կազմել է, համապատասխանաբար, 2490-3340 դրամ, 3520-3990 դրամ, 2930-3300 դրամ, 2810-3194 դրամ: Մեկ կիլոգրամ 40-45 տոկոս յուղայնության պանրի գինը դեկտեմբերի 16-ից 19-ը չի փոփխվել և կազմել է 2450-2590 դրամ: 450 գ տարայով, 3,2 տոկոս յուղայնությամբ մածունի գինը նույնպես անփոփոխ է մնացել` 260-300 դրամ: Եթե 200 գ քաշով, 9 տոկոս յուղայնությամբ կաթնաշոռի գինը դեկտեմբերի 16-ին 410-460 դրամ էր, ապա 17-19-ը` 410-450 դրամ: Հավի «01» կարգի, 30 հատանոց տուփով ձվի 1 հատը դեկտեմբերի 16-17-ն արժեցել է 68-74 դրամ, ապա դեկտեմբերի 18-ին` 68-80, իսկ 19-ին` 68-75 դրամ: Զգալի է եղել արևածաղկի 1լ ձեթի գնի տատանումը. այն դեկտեմերի 16-ին կազմել է 830-835 դրամ, 17-ին` 1010-1020 դրամ, 18-ին` 840-850 դրամ, և 19-ին կազմել է 805-810 դրամ: Այդ օրերին մեծածախ առևտրի խանութներում  1 կգ ալյուրի մեծածախ գինը կազմել է, համապատասխանաբար, 313 դրամ, 325-345 դրամ, 292 դրամ և 286-289 դրամ: 

Ինչ վերաբերում է Երևանում ավտովառելիքի գներին, ապա «ռեգուլյար» բենզինի 1 լիտրի գինը դեկտեմբերի 16-ին կազմել է 460 դրամ, 17-ին և 18-ին` 470 դրամ, 19-ին` 480 դրամ, իսկ 1խ.մ. ավտոլիցքավորման բնական սեղմված գազի գինը դեկտեմբերի 16-ին և 17-ին եղել է 230 դրամ, իսկ 18-ին և 19-ին` 210 դրամ: 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]