Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բելգիան մտադիր չԷ հրաժարվել ատոմակայաններից

Բելգիան մտադիր չԷ հրաժարվել ատոմակայաններից

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի կառավարությունը հայտարարել Է այն երկու միջուկային ռեակտորների շահագործման ժամկետը երկարացնելու մասին, որոնք ենթադրվում Էր փակել եկող տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse-ին:

Իշխանություններն այս քայլին են դիմել այն պատճառով, որ երկիրը կարող Է բախվել ԷլեկտրաԷներգիայի պակասի խնդրին:

Ռեակտորները կանգնեցման Էին ենթակա մինչեւ 2025 թվականը միջուկային Էներգետիկայից հրաժարվելու ծրագրի իրագործման առաջին փուլում:   

Սակայն, կառավարությունը որոշում Է կայացրել չփակել դրանք, քանի դեռ յոթ ռեակտորներից երեքը փակված են նորոգման համար:

Ատոմակայանները Բելգիայում ապահովում են ԷլեկտրաԷներգիայի կարիքի 55 տոկոսը:

1058 մեգավատ հզորությամբ ռեակտորներից մեկը շարք կվերադառնա հաջորդ շաբաթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am