Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հովիկ Աբրահամյանը շրջում է սուպերմարկետներում

Հովիկ Աբրահամյանը շրջում է սուպերմարկետներում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է սուպերմարկետներ` տեղում ապրանքների գներին ծանոթանալու համար: Նա նաև ծանոթացել է փոխանակման կետերում դրամի փոխարժեքին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանի ֆեյսբուքյան էջից:

ՀՀ կառավարության նիստում վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը չի հանդուժելու անհիմն թանկացումները: Նա ասել է, որ անհանգստացած են շաքարավազի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ բարձրացումներով, փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ մանրամասն ուսումնասիրել շուկան և ամենօրյա կտրվածքով դրանց արդյունքները ներկայացնել իրեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am