Ալ Էյնի շախմատային մրցաշարին Հայաստանը կներկայացի 7 շախմատիստ
13:19, 18 Դեկտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստներից մի քանիսը տարի կավարտեն մասնակցելով ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է Armchess կայքը, գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշինյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լևոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը դեկտեմբերի 19-26-ը կմասնակցեն ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվելիք օփենին: Մրցաշարի գլխավոր մրցավարն է միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը:
Արաբական մրցաշարին մասնակցում են 150 շախմատիստներ: Այն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով` 9 տուրով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում