Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԻՊ-ն Իրաքում ավելի քան 150 կին է սպանել

ԻՊ-ն Իրաքում ավելի քան 150 կին է սպանել

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ավելի քան 150 իրաքցի կանանց է սպանել Ֆալուջա քաղաքում: Լուրը հաստատել է Իրաքի Մարդու իրավունքների պաշտպանության նախարարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ԻՊ-ի ղեկավարներից Աբու Անաս ալ Լիբին հրամայել է սպանել կանանց: ԻՊ-ն նման քայլի դիմել է, երբ կանայք հրաժարվել են սեռական հարաբերություններ ունենալ խմբավորման զինյալների հետ: Կանանց մեջ հղիներ և անչափահասներ են եղել: Նախարարությունը չի հրապարակել ոճրագործության ամսաթիվը: Միայն տեղեկություններ է հաղորդել, որ սպանված կանանց թաղել են 2 խմբով` ընդհանուր գերեզմաններում, որոնցից մեկը գտնվում է Ջոլան, մյուսը՝ Սակլաուիայի թաղամասում:

Տեղեկություններ կան, որ իսլամիստները քաղաքի մզկիթներից մեկը մեծ բանտի են վերածել, որտեղ պահում են հարյուրավոր կանանց ու տղամարդկանց:

Ավելի վաղ ՄԱԿ-ըհայտարարել էր, որ տարսկզբից Իրաքում զոհվել է 12 հազար և վիրավորվել են շուրջ 22 հազար մարդ:

 ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թ.-ին` այժմ ընդգրկելով 80 երկրի մոջահեդների: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am