Լևոն Արոնյանը 9-րդն էր Համաշխարհային մտավորի խաղերի բասկյան մրցաձևում
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Համաշխարհային մտավոր խաղերի բասկյան մրցաշարում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Արոյանն ընդհանուր 5 տուրերից հետո հավաքեց 5 միավոր և զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Առաջին տեղում 7,5 միավորով Յան Նեպոմնյաշինը: Բասկյան մրցաշարի ժամանակ շախմատիստները մրցում են միաժամանակ երկու խաղատախտակների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաշխարհային մտավոր խաղերի նախորդ երկու մրցաշարերում` կայծակնային և արագ Արոնյանը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:
Չինաստանի մայրաքաղաք Պեկիում դեկտեմբերի 11-17-ն անցկացվում էին Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցաշար: Մրցաշարում հանդես էր գալիս նաև շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Նրա մրցակիցներն էին Գրիշչուկը, Մամեդյարովը, Վաշյե-Լագրավը, Լեկոն, Գելֆանդը, Իվանչուկը, Պերես Դոմինգեսը, Պոնոմարյովը, Նեպոմնյաշչին, Ռաջաբովը, Բաքրոն, Վան Յուն, Վոյտաշեկը, Վան Հաոն, Հարիկրիշնան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում