Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՍԴՀԿ և ՀԲԸՄ ղեկավարները քննարկել են հայրենիքին և սփյուռքին հուզող հարցեր

ՍԴՀԿ և ՀԲԸՄ ղեկավարները քննարկել են հայրենիքին և սփյուռքին հուզող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ՀԲԸՄ-ի գրասենյակոմ տեղի է ունեցել հանդիպում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանի միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍԴՀԿ մամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը:

Հանդիպումն ընթացել է ջերմ մթնոլորտում, քննարկվել են հայրենիքին և սփյուռքին հուզող զանազան հարցեր: Շեշտվել է նաև համազգային կառույցների կարևորությունը՝ նամանավանդ հայապահպանման առաքելության մեջ:

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են ավելի հաճախակի կազմակերպել նմանօրինակ հանդիպումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am