Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Սպառազինությունների նոր ինդեքսում Հայաստանը եռյակում է

Սպառազինությունների նոր ինդեքսում Հայաստանը եռյակում է

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային BICC կենտրոնը հրապարակել է 2014 թվականի սպառազինությունների համաշխարհային ինդեքսը (GMI), որում Հայաստանը 152 երկրների շարքում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տարվա ինդեքսը կազմվել է նախորդ տարվա տվյալների համեմատականի հիման վրա: Սպառազինությունների ամենաբարձր մակարդակ ունեցող եռյակի առաջին երկու հորիզոնականը զբաղեցնում են Իսրայելն ու Սինգապուրը: Տասնյակում Հայաստանին հաջորդում են Սիրիան, Ռուսաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Հորդանանը, Հունաստանը և Ադրբեջանը:

Զեկույցում նշվում է, որ հարևան Հայաստանն ու Ադրբեջանը վերջին տարիների ընթացքում մեծացրել են սպառազինության ծախսերը: «Այս իրադրությունը վտանգավոր է: Քաղաքական դերակատարները պետք է գործի անցնեն խուսափելու հետագա լարվածությունից»,- այս փաստի առնչությամբ հայտարարել է BICC-ում հետազոտությունների իրականացման ղեկավար Քոնրադ Շեթերը:

Հարևան Թուրքիան ինդեքսում զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը, Վրաստանը` 47-րդը, Իրանը` 30-րդը: Միացյալ Նահանգները ցուցակում 31-րդն է: Սպառազինությունների ինդեքսը կազմելիս հաշվի է առնվում ՀՆԱ-ում ռազմական և առողջապահական ծախսերի, ինչպես նաև ծանր զինատեսակների ու երկրի բնակչության թվի հարաբերակցությունը: Նախորդ տարվա ինդեքսում Հայաստանը չորրորդն էր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am