Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Մարդու իրավունքներ 365». կլոր տարին ուշադրության կենտրոնում

«Մարդու իրավունքներ 365».
կլոր տարին ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդու իրավունքների հռչակագիրը», որը սահմանում է անհատի հիմնարար իրավունքները, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ին: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ` 1950 թվականից սկսած` այդ օրը ճանաչվել է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր: 2014 թվականին օրվա խորագիրն է «Մարդու իրավունքներ 365»: Սրանով շեշտադրվում է այն միտքը, որ ամեն օր մարդու իրավունքների օրն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Մարդու իրավունքների հռչակագիրը» գրանցվել Է Գիննեսի ռեկորդների գրքում որպես մի փաստաթուղթ, որը թարգմանված Է ավելի քան 400 լեզուներով ու բարբառներով, ինչը վկայում Է նրա ունիվերսալ բնույթի եւ տարածման մասշտաբների մասին: 1992թ. անկախություն հռչակելուց հետո Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց և վավերացրեց մի շարք միջազգային հիմնարար համաձայնագրեր, պայմանագրեր և կոնվենցիաներ` պարտավորվելով ստեղծել այնպիսի պայմաններ, որ կապահովեն այդ միջազգային փաստաթղթերից բխող պարտավորությունների կատարումը:

Դառնալով մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերի մասնակից` Հայաստանի Հանրապետությունը որոշակի պարտավորություններ է ստանձնել: ՀՀ-ն պարտավորվել է պաշտպանել և ապահովել շարժման ազատությունը, օրենքի առջև հավասարությունը, արդար դատավարության իրավունքը և անմեղության կանխավարկածը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, կարծիքի և արտահայտման, խաղաղ հավաքների ազատությունը, միավորման և հասարակական գործերին ու ընտրություններին մասնակցության ազատությունը և փոքրամասնության իրավունքների պաշտպանվածությունը: Սա անվերապահորեն հաստատում է, որ մարդու իրավունքին վերաբերող հիմնահարցերը, այսինքն` մարդկանց իրավունքների և ազատությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության անմիջական պարտականությունն է:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թվականի հոկտեմբերի 21-ին: Հայաստանի Հանրապետության առաջին մարդու իրավունքների պաշտպանը Լարիսա Ալեավերդյանն է: 2004 թ. փետրվարի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով Լարիսա Ալավերդյանը նշանակվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան և 2004 թվականի մարտի 1-ից անցել իր պարտականությունների կատարմանը: 2006թ. Ազգային ժողովում կայացած ընտրությունների արդյունքում Արմեն Հարությունյանը, հավաքելով պատգամավորների ձայների ընդհանուր թվի ավելի քան 3/5-ը, ընտրվել է ՀՀ Մարդու իրավունքների խորհրդարանական առաջին պաշտպան 6 տարի ժամկետով: 2011 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները ստանձնել է Կարեն Անդրեասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am