Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Թուրքական ԶԼՄ-ներն ուշացմամբ արձագանքել են Բոլիվիայում Ցեղասպանության մասին օրինագծի ընդունմանը

Թուրքական ԶԼՄ-ներն ուշացմամբ արձագանքել են Բոլիվիայում Ցեղասպանության 
մասին օրինագծի ընդունմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական լրատվականներն ուշացմամբ, սակայն արձագանքել են Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունման փաստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվականները մեջբերել են Սենատի նախագահի տեղակալ, Սենատի գործող նախագահ Սոնյա Գուարդիա Մելգարի խոսքերն այն մասին, որ ընդունված օրինագիծն ամբողջությամբ համապատասխանում է Բոլիվիայի սահմանադրությանը:

Թուրքական dokuz8haber.com կայքը հետաքրքիր դիտարկում է արել` նշելով, որ Բոլիվիայում չկան հայ բնակչություն և Հայաստանի դեսպանություն: Իսկ մեկ այլ լրատվամիջոց` turkiyegazetesi.com-ն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ հայկական սփյուռքն ու Հայաստանը մեծ ջանքեր են գործադրում ճանաչման հասնելու համար:

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում, մասնավորապես հայտարարվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև` պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»:

Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը և դատապարտում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am