Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ծախսերը կրճատելու համար ինդոնեզացի պաշտոնյաներին կարգադրված Է բավարարվել տեղական կերակուրներով

Ծախսերը կրճատելու համար ինդոնեզացի պաշտոնյաներին կարգադրված Է բավարարվել տեղական կերակուրներով

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայում երկրի պաշտոնյաներին կարգադրվել Է խորհրդակցությունների ժամանակ փողոցի տեղական կերակուրներ օգտագործել ներմուծվող թանկարժեք կերակրատեսակների փոխարեն՝ պետական աշխատակազմը պահելու ծախսերի կրճատման նպատակով նոր կառավարության ծրագրի շրջանակներում: Նոր կանոնները վերաբերում են բոլոր նախարարություններին եւ ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ին: Այժմ պաշտոնական հանդիպումների ժամանակ կմատուցեն խաշած եգիպտացորեն, կարտոֆիլի հրուշակ եւ մանիոկայի կերակուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New Straits Times թերթին:    

Այս միջոցառումների մասին հայտնել Է բյուրոկրատական բարեփոխման նախարար Յուդի Քրիսանդին, ով պարզաբանել Է, որ տեղական կերակրի գործածումը կօգնի ինդոնեզացի ագարակատերերին, իսկ պաշտոնյաները կազատվեն արյան բարձր ճնշման եւ խոլեստերինի բարձր մակարդակի վտանգից:

Կանոնի խախտման համար պաշտոնյային կզրկեն պարգեւավճարից կամ կիջեցնեն պաշտոնը:

Նաեւ պաշտոնյաներին կարգադրված Է իրենց կողմից կազմակերպվող ժամանցային միջոցառումներին հրավիրվածների թիվը կրճատել մինչեւ 400: Այս միջոցն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա ընթացքում: «Կան բարձրաստիճան այնպիսի պաշտոնյաներ, որոնք կազմակերպում են իրենց երեխաների հարսանիքները եւ հրավիրում հազարավոր մարդկանց, ինչի պատճառով առաջանում են խցանումներ»,- նշել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am