Եվրախորհրդարանը հաստատել Է իր վստահությունը Յունկերի գլխավորած Եվրահանձնաժողովին
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավորները դեմ են քվեարկել լյուքսեմբուրգցի Ժան Կլոդ Յունկերի գլխավորած Եվրահանձնաժողովին անվստահության քվե հայտնելուն: Ինչպես տեղեկացրել Է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը պաշտպանել Է 101 պատգամավոր, դեմ են արտահայտվել 461-ը:
ԵՀ-ի արձակման վերաբերյալ բանաձեւը պետք Է ստանար կրկնակի մեծամասնության՝ քվեարկածների ընդհանուր թվի երկու երրորդի եւ խորհրդարանականների բացարձակ մեծամասնության, այսինքն՝ առնվազն 376 մարդու աջակցությունը: Այս պայմանների կատարման դեպքում խորհրդարանը պետք Է պաշտոնապես հայտարարեր, որ ինքը «չի վստահում պարոն Յունկերին՝ որպես ԵՀ-ի նախագահի եւ ԵՄ-ի ներկայացուցչի»: Սակայն գլխավոր խորհրդարանական խմբակցությունները վաղօրոք դեմ Էին արտահայտվել նման որոշմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում