Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ո՞վքեր են ուղեկցում առաջին դեմքերին. ոստիկանության ռեպորտաժը «հատուկ նշանակության» մոտոցիկլավարների մասին

Ո՞վքեր են ուղեկցում առաջին դեմքերին. ոստիկանության ռեպորտաժը «հատուկ 
նշանակության» մոտոցիկլավարների մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության ուղկեցող սպայակազմն աշխատանքի երկարատև փորձ ունի: Սպաներից ոմանք ծառայության ընթացքում ուղեկցել են ոչ միայն վերջին երկու տասնամյակում Հայաստան ժամանած այլ երկրների պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, այլև սովետական շրջանի պետական համակարգի ներկայացուցիչներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ոստիկանությունը հատուկ տեսանյութ է պատրաստել, որը պատմում է ՀՀ ժամանած տարբեր երկրների առաջին այրերին պետական պաշտոնական արարողակարգերով ուղեկցող տորաբաժանումների մասին:

Հենց նրանց են վստահված նաև ներպետական և ազգային նշանակության իրադարձությունների ընթացքում իրականացվող ուղեկցումները, մասնավորապես, Հայաստանի Հանարպետության նախագահների երդմնակալության արարողությունների ժամանակ:

Ցանկացած ուղեկցումից առաջ մանրամասն քննարկվում են երթուղիները, հավանական խոչընդոտները, ուղեկցվող անձի մեքենայի տեսակը և նույնիսկ այն փողոցների լայնությունը, որոնցով շարասյունը պետք է անցնի: Առաջնային մոտոցիկլավարն ուղղորդում է մյուսներին, հատուկ ռադիոկապի միջոցով խմբի ղեկավարը նախանշում է մոտոցիկլների միջև անհնրաժեշտ տարածության դիրքավորումը:

Արդեն գործնական պարապունքների ընթացքում մշակվում են բոլոր մանրուքները, իրականացվում տարաբնույթ մասնագիտական վարժանքներ:

Կան ուղեկցության հատուկ ձևաչափեր: Պետական այցով Հայաստան ժամանած անձի հյուրընկալելու դեպքում նրա ուղեկցումը կազմակերպվում է 9 մոտոցիկլով: Պաշտոնական այցի դեպքում` 7 մոտոցիկլով, և հինգ մոտոցիկլով են ուղեկցվում այլ երկրների արտաքին գերատեսչությունների պատվիրակությունների ղեկավարներն ու նրանց հետ ժամանած պաշտոնյաները:

Մեկ տարի է` արդեն ՃՈ մոտոցիկլային պարեկային ծառայություն է իրականացվում մայրաքաղաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am