Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանն իրավասու չէ և չի կարող սահմանափակել ԼՂՀ օդային տարածքը. Մովսես Հակոբյան

Ադրբեջանն իրավասու չէ և չի կարող սահմանափակել ԼՂՀ օդային տարածքը. Մովսես 
Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի սադրիչ պահվածը խորթ չէ պաշտպանության բանակի համար, որը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամուն: Եռաբլուրում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների հուղարկավորության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: «Ընդհանուր առմամբ, նման միջադեպերը բանակի վրա որոշակի ազդեցություն ունենում են, սակայն բանակն ստեղծված է պատերազմելու համար, իսկ սա պատերազմի մի դրվագ է: Նման դեպքերից բանակը չի կարող հոգեպես անկում ապրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հակոբյանը՝ անդրադառնալով հակառակորդի կողմից հայկական անզեն ուղղաթիռի խոցմանը և բանակի վրա այդ միջադեպի ազդեցությանը:

Հարցին, թե որն է եղել պատճառը,  որ ուղղաթիռը ուսումնավարժական թռիչքն այդքան մոտ է կատարել շփման գծին, Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում դեպքի մանրամասները կպարզվեն:

Անդրադսռնալով Ադրբեջանի կողմից Ղարաբաղը ոչ թռիչքային գոտի հայտարելուն՝ Մովսես Հակոբյանը նշեց. «Թռիչքներ միշտ եղել են և շարունակելու են լինել։ Ադրբեջանն իրավասու չէ և չի կարող սահմանափակել Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը»։

Դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ տերմինաբանական փոփոխություն է կատարվել՝ «չեզոք տարածք» հասկացությունը փոխարինվել է «ոչ ոքի տարածք» հասկացությամբ, ԼՂՀ ՊԲ հրամանատարն ասաց․ «ԵԱՀԿ Մինսկի խումբը փոխել է՝ գրելով «ոչ մեկի կողմից չվերահսկվող գոտի»։ «Չեզոք գոտին» և «ոչ մեկի կողմից չվերահսկվող գոտին» նույն միտքն են արտահայտում, և ես դրա մեջ որևէ բան չեմ տեսնում»:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am