Արազ Օզբիլիսն առաջին մարզումն է անցկացրել խաղադաշտում
16:34, 24 Նոյեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգյին թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսի վերականգնողական գործընթացը շարունակվում է:
Ազգային թիմի ֆուտբոլիստն առաջին մարզումն է անցկացրել խաղադաշտում: Օզբիլիսից 2 ամիս և 9 օր պահանջվեց կրկին խաղաշտում մարզվելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Օզբիլիսը «Ինստագրամ»-ի իր էջում տեղադրել է մարզումից մի հատված:
Ազգային թիմի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Ալժիր-Հայաստան ընկերական խաղի ժամանակ դեռևս մայիսին: Օզբիլիսը կրկնակի վիրահատություն էր տարել Հռոմում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում