Իրանի և «վեցյակ»-ի ժնևյան պայմանավորվածությունները հնարավոր է հետաձգվեն 6-12 ամսով
17:20, 23 Նոյեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և «վեցյակ»-ի միջև ձեռք բերված ժնևյան պայմանավորվածությունների հաստատումը հնարավոր է հետաձգվի 6-12 ամսով, եթե կողմերը չկարողանան համաձայնեցնել քաղաքական փաստաթուղթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «ՏԱՍՍ»-ին տեղեկացրել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը: «Այդպիսի հնարավորություն գոյություն ունի: Այնուամենայնիվ, կողմերը փորձում են համաձայնության գալ և սպասվող պայմանավորվածությունները հաստատել մոտակա օրերին»,-հայտնել է աղբյուրը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում