Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Լոնդոնի մետրոպոլիտենը նոր ռեկորդ է սահմանել

Լոնդոնի մետրոպոլիտենը նոր ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի մետրոպոլիտենը ռեկորդ է սահմանել մեկ օրում ուղեևորների սպասարկման թվաքանակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Լոնդոնի մետրոյից մեկ օրում օգտվել է 4 միլիոն 576 հազար ուղևոր: Այս մասին հայտարարել է Անգլիայի մայրաքաղաքի մետրոպոլիտենի ղեկավարությունը:

«Ռեկորդը գրանցվել է ուրբաթ՝ նոյեմբերի 14-ին: Գերազանցվել է նախկինում` 2012թ. օգոստոսի 7-ին՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ, սահմանված ռեկորդը: Այդ ժամանակ մեկ օրում Լոնդոնի մետրոյի ծառայություններից օգտվել էր 4 միլիոն 544 հազար մարդ: Ճիշտ է, այդ օրը մետրոն աշխատել է անվճար»,- հայտարարել է Լոնդոնի մետրոպոլիտենի ղեկավար Ֆիլ Հաֆթոնը:

Նոր ռեկորդի գրանցման օրը նույնպես ունեցել է իր առանձնահատկությունը: Կազմակերպություններից մեկը մետրոյով անվճար երթևեկելու հնարավորություն է տվել այն քաղաքացիներին, ովքեր ձեռք կբերեն մետրոյի համար նախատեսված նոր պլաստիկ քարտերը: Ծառայությունից օգտվել է 172 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am