Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իրանը եւ «վեցյակը» խստացնում են բանակցային գործընթացի գաղտնիությունը

Իրանը եւ «վեցյակը» խստացնում են բանակցային գործընթացի գաղտնիությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը եւ «վեցյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) խստացնում են բանակցային գործընթացի գաղտնիությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է իրազեկված մի աղբյուր:

«Վիեննայի բանակցային փուլի մասնակիցները պայմանավորվել են առավելագույնս պահպանել մեդիական լռությունը եւ չհրապարակել բանակցային գործընթացի տեխնիկական մանրամասները»,-ասել Է նա: Մամուլն աշխատում է հատուկ ժամանակավոր տաղավարում, որը տեղակայված է «Քոբուրգ» հյուրանոցի առջեւ, որտեղ ընթանում են բանակցութունները:

Բանակցությունների ներկա փուլում օրվա ընթացքում բրիֆինգներ նախատեսված չեն: Մամուլի ներկայացուցիչները աղբյուրների հետ շփվում են հիմնականում Էլեկտրոնային կապի միջոցով կամ, հնարավորության դեպքում, հյուրանոցի մուտքի առջեւ:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է իրանական պատվիրակության մի աղբյուր, «բանակցություններն ընթանում են լուրջ մթնոլորտում, դրանք ինտենսիվ են, բայց դանդաղ են առաջ շարժվում, կողմերը փորձում են լուծել մնացած հարցերը, եւ ներկայում ամեն ինչ պտտվում Է Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների եւ Իսլամական Հանրապետության կողմից ուրանի հարստացման ծրագրի շուրջը»:

Աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի այցը Վիեննա, «հնարավոր Է՝ օգնի առաջ շարժվելու այս կամ այն հարցի լուծման մեջ»:

«Այժմ շարունակվում են փորձագետների երկկողմ հանդիպումները: Կողմերն ուշադիր վերլուծում են զանազան տեխնիկական մանրամասներ»,-հավելել Է զրուցակիցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am