Վախճանվել Է աշխարհի ամենատիտղոսավոր արիստոկրատուհին՝ դքսուի դե Ալբան
16:07, 20 Նոյեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 88 տարեկան հասակում վախճանվել Է Կաետանա Ֆիտց Ջեյմս Ստյուարտ Ալբան՝ Ալբաների տոհմի տասնութերորդ դքսուհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Le Figaro թերթին:
The Telegraph թերթի տվյալներով՝ դքսուհուն Էր պատկանում իր ունեցած արիստոկրատական տիտղոսների քանակի համաշխարհային ռեկորդը (դքսուհու 7, մարկիզուհու 23 եւ կումսուհու 19 տիտղոս): Նրա լրիվ անունն Է Ալբա Մարիա դել Ռոսարիո Կաետանա Ալֆոնսա Վիկտորյա, Եվգենյա Ֆրանցիսկա Ֆիտց Ջեյմս Ստյուարտ եւ Սիլվա: Ալբան Անգլիայի Հակոբ Բ թագավորի հետնորդն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում