Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՊՀ-ի ներկայացուցիչները քննարկել են Համագործակցության արեւմտյան սահմանների իրադրությունը

ԱՊՀ-ի ներկայացուցիչները քննարկել են Համագործակցության արեւմտյան սահմանների իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի մասնակից երկրների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը (ՍԶՀԽ) Բրեստում կայացած նիստում քննարկել Է իրադրության առանձնահատկություններն ԱՊՀ-ի արտաքին սահմանների արեւմտյան ուղղությամբ եւ դրա զարգացման միտումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի դանից, քննարկվել Է ԱՊՀ-ի մասնակից երկրների սահմանապահ գերատեսչությունների, Համագործակցության մարմինների, միջազգային կազմակերպությունների եւ սահմանակից երկրների սահմանապահ կառույցների փոխգործակցությունը սահմանային անվտանգության ապահովման համար:

ՍԶՀԽ-ի անդամները նաեւ ամփոփել են այս տարի խորհրդի գործունեության արդյունքները եւ նշել են եկող տարվա պլանները, քննարկել են «Պետական սահմանի մասին» տիպարային օրենքի մեկնաբանման եւ ԱՊՀ-ի մասնակից երկրների հարկային (ֆինանսական) մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հետ համագործակցության արձանագրության նախագծերը:

Բացի այդ, նիստում վերլուծել են սահմանապահ ոլորտում ԱՊՀ-ի երկրների կողմից օգտագործվող տերմինների բառարանի նախագծի պատրաստման ընթացքը, համատեղ գիտահետազոտական աշխատանքների հարցը եւ մի շարք այլ հարցեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am