Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ադրբեջանին հորդորել են թույլ տալ մոտենալ ուղղաթիռին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ադրբեջանին հորդորել են թույլ տալ մոտենալ 
ուղղաթիռին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) ու Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) խորին մտահոգություն են հայտնել, որ մինչև հիմա հնարավոր չի եղել մոտենալ ադրբեջանական ուժերի կողմից խոցված հայկական ռազմական ուղղաթիռին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած ընդհանուր հայտարարության տեքստում:

Ընդգծելով, որ ուղղաթիռի մասերն ընկած են շփման գծի ականապատ չեզոք գոտում, համանախագահները նշել են. «Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել կրակը դեպքի վայրի մոտակայքում և դյուրացնել շրջակա տարածքի ականազերծման գործը: 2010 թվականի հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ընդունված Աստրախանի հայտարարության ոգուն հավատարիմ մնալով` համանախագահները կոչ են անում Ադրբեջանին թույլ տալ դուրս բերել զոհերի դիակները, իսկ Հայաստանին հորդորում են համագործակցել ամբողջությամբ ներդնելով բոլոր ջանքերն այս մարդասիրական իրավիճակը կարգավորելու նպատակով»:

Մինսկի խմբի համանախագահները հատուկ ընդգծել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի և նրա անձնակազմի` տարածաշրջանում գտնվելու փաստը և կոչ արել օգտագործել նրա լավ ծառայությունները:

Նրանք կողմերին հիշեցրել են հրադադարի ռեժիմը պահպանելու և հիմնախնդրի խաղաղ կարգավորում գտնելու նպատակով Սոչիում, Նյուպորտում և Փարիզում  արված հայտարարությունները հարգելու հանձնառության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am