Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանի հավաքականը պարտվեց պաշտպանների անփութության պատճառով. Պորտուգալիա-Հայաստան 1-0

Հայաստանի հավաքականը պարտվեց պաշտպանների անփութության 
պատճառով. Պորտուգալիա-Հայաստան 1-0

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում Պորտուգալիայի ազգային թիմը Ֆարո քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում հյուրընկալելով Հայաստանի ազգային ընտրանուն, Կրիշտիանու Ռոնալդուի միակ գնդակի շնորհիվ առավելության հասավ: Պորտուգալիա-Հայաստան 1-0: 

Մեկնարկային 10 րոպեների ընթացքում Հայաստանի հավաքականն ամբողջ կազմով պաշտպանվում էր: Անկհայտ էր` պորտուգալացիները նպատակ ունեին հաշվի մեջ արագ առաջ անցնելու: Սակայն Հայաստանի հավաքականը նույնպես հնարավորություն ուներ գրավելու մրցակցի դարպասը, բայց Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո իր թիմին փրկեց Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Ռուլի Պատրիսիուն:

Երկրորդ կեսում տան տերերն ավելի մեծ ուժերով նետվեցին գրոհելու, սակայն մեր հավաքականն անխոցելի էր մնում պաշտպանության գծում: Այդ ամենից զատ, զգոն էր նաև Ռոման Բերեզովսկին, ով մի քանի անգամ փրկեց հավաքականին վերահաս գոլից: Հանդիպման 72-րդ րոպեին Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանի սխալից հետո տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթից հետո Կրիշտիանու Ռոնալդուն բացեց խաղի հաշիվը: Շալանդի սաները ոչինչ անել այլևս չկարողացան և հավաքականը պարտվեց:

Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի 2015 թվականի մարտին` արտագն խաղով ուժերով չափելով Ալբանիայի թիմի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am