Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՀՀ առաջին տիկինը ժպիտ ու կյանք է խնդրում քաղցկեղով հիվանդ երեխաների համար

ՀՀ առաջին տիկինը ժպիտ ու կյանք է խնդրում քաղցկեղով հիվանդ երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն առիթ ունեցել է հավատալու, որ բարեսրտության դարաշրջանը մեկնարկել է Հայաստանում` «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեության շնորհիվ: Այս մասին հայտնեց Ռիտա Սարգսյանը` Երևանի պետական բժշկական համալսարանում հայ և ռուս բժիշկների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ` նվիրված Հայաստանում մանկական արյունաբանության խնդիրներին: Միջոցառմանը ներկա էր Ռուսաստանի Դաշնության արռողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի ղեկավարած պատվիրակությունը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, պաշտոնատար այլ անձիք, բժիշկներ:

Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը` ընդգծելով հայ-ռուսական խորը համագործակցությունը բժշկագիտության և առողջապահության ոլորտներում:

Պրոֆեսոր Յոլչյանի անվան Արյունաբանական կենտրոնի բուժական հարցերով փոխտնօրեն Նատա Մելքիկյանը ներկայացրեց արյունաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդությունների իրավիճակը Հայաստանում: Նա անդրադարձավ նաև միջազգային համագործակցությանը` շեշտելով հայ-ռուսական սերտ կապերը: Բժշկուհին ներկայացրեց այն աշխատանքը, որ տարել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը` օգնելու արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով տառապող երեխաներին: «Մենք միշտ զգում ենք առաջին տիկնոջ և «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությունը. նրանք մեզ հետ են թե' ուրախության, թե' տխրության պահերին: Հիմնադրամն ու առաջին տիկինն աջակցում են ոչ միայն դեղորայքի, արտասահմանում երեխաների բուժման հարցերով, այլև նրանց կյանքն են տոն դարձնում բազմազան միջոցառումների շնորհիվ»,- ասաց Նատա Մելքիկյանը:

Հնչեց «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հիմնը` «Մի մեծ արև ենք միասին» երգը, որն արժանացավ ներկաների ծափողջյուններին:

Չնայած նրան, որ ելույթ չէր պատրաստել, բայց խոսքով հանդես եկավ նաև ՀՀ առաջին տիկինը: Նա հույս հայտնեց, որ ռուսական պատվիրակությունն զգացել է հայկական հյուրընկալությունը: Այնուհետև հանդես եկավ խնդրանքով, որը ողջունվեց հյուրերի կողմից. «Նախորդ շաբաթ երեկոյան հեռուստացույց էի դիտում` ռուսական Առաջին ալիքը, որտեղ ելույթ էր ունենում Նատալիա Դարյալովան` հայտնի գրող Արկադի  Վայների դուստրը: Ահա` նա ինչ էր ասում, որ մենք բոլորս ցանկանում ենք, որ, որքան հնարավոր է, շուտ գա բարեսրտության դարաշրջանը, բայց որպեսզի դա տեղի ունենա, պետք է միլիոնավոր բարեսիրտ մարդիկ բարություն գործեն: Երբ երեք տարի առաջ մենք հիմնադրամով դիմեցինք հասարակությանը, որ օգնեն մեր երեխաներին, այդ ժամանակ ես մտածեցի, որ բարեսրտության առաջին դարաշրջանն արդեն մեկնարկել է Հայաստանում: Շնորհակալություն մեր բարեգործներին, ես կդժվարանամ նրանց բոլորի անունը հիշատակել, բայց նրանց շնրոհիվ այսօր 400 երեխա փրկվել է, նրանք թույլ չտվեցին կյանքից հեռանալ 400 մանկամարդուկի»,- ընդգծեց Ռիտա Սարգսյանը:

Սակայն, ըստ առաջին տիկնոջ, բարեսրտությունը շատ չի լինում, քանի որ երբ այս տարի դիմել են օգնության համար, ավելի քիչ են արձագանքել: «Ինչ եմ ուզում ասել, որ մենք այնպիսի իրավիճակում ենք, որ եթե, Աստված չտա, այսպես շարունակվի, մենք ստիպված պիտի լինենք հիմնադրամը փակել, բայց չեմ էլ պակերացնում` ինչ պիտի լինի այն երեխաների հետ, ում մենք, այսպես ասած «թողնում ենք»: Քանի որ մենք ռուսական «Նվիրիր կյանք» հիմնադրամի մասնաճյուղն ենք, խնդրում ենք ձեզ օգնել մեզ այս մեկուկես տարվա ընթացքում, մինչ մենք կունենաք մեր կենտրոնը»,- հայտնեց առաջինը տիկինը` արժանանալով ՌԴ առողջապահության նախարարի Համաձայնության նշանին:

Միջոցառման ավարտին «Երեխաները պետք է ժպտան» և «Թող միշտ լինի արևը» ռուսալեզու երգերով հանդես եկան Հայաստանի փոքրիկ երգիչները, ովքեր բեմում համախմբեցին առաջին տիկնոջը, ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարներին, հայ և ռուս բժիշկներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am