Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԻՊ-ն ազատ է արձակել առևանգված մոտ 100 սիրիացի քրդերի

ԻՊ-ն ազատ է արձակել առևանգված մոտ 100 սիրիացի քրդերի

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել է, որ «Իսլամական պետությունն» ազատ է արձակել 93 սիրիացի քրդերի, որոնց առևանգել էր փետրվարին, Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքից Թուրքիայի սահմանով Իրաքյան Քրդստան տանող ճանապարհին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կազմակերպությունը նրանց առևանգել էր այն պատճառով, որ սիրիացի քրդերը «Քրդական ժողովրդակավարական միություն» կուսակցությունից են և գործում են ԻՊ-ի դեմ: Ազատ արձակման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նաև տեղեկություններ կան, որ կազմակերպությունն ազատ է արձակել բոլորին` բացառությամբ 6 հոգու, ովքեր մեղադրվում են գողության մեջ, և ԻՊ-ն պատրաստվում է անդահմահատել նրանց աջ ձեռքը:

Ազատ արձակված քրդերից 53-ը մեկնել են Թուրքիա, 40-ի գտնվելու մասին տեղեկություններ չկան:

Կենտրոնի տեղեկացմամբ` 70 քրդեր շարունակում են գերի մնալ ԻՊ-ի մոտ:

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: Միջազգային դաշինքն, ԱՄՆ-ի գլխավորությամբ, մեկ ամսից ավելի է` պայքարում է ԻՊ-ի դեմ: ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկրներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am