Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սերժ Սարգսյանը և Բելգիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարին

Սերժ Սարգսյանը և Բելգիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների 
զարգացման հեռանկարին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքս Վան Մեուվենը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ալեքս Վան Մեուվենին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: ՀՀ նախագահը դեսպանին շնորհավորել է նաև Բելգիայում նոր կոալիցիոն կառավարության ձևավորման և վարչապետի նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, անելու է ամեն հնարավորը՝ Բելգիայի միջազգային հեղինակությունն ավելի ամրապնդելու և երկիրն առավել բարեկեցիկ դարձնելու համար:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են հայ-բելգիական միջպետական հարաբերությունների ամրապնդումն ու համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը Բելգիայի հետ հարաբերությունները կարևորում է ոչ միայն երկկողմ, այլև եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության տեսանկյունից: Այդ համատեքստում անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին:

Դեսպան Ալեքս Վան Մեուվենը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերն ավելի ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am