Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Բուհից աշխատաշուկա` մեկ քայլ. ԵՊՀ-ում կկայանա առաջին միջբուհական տոնավաճառը

Բուհից աշխատաշուկա` մեկ քայլ. ԵՊՀ-ում կկայանա առաջին միջբուհական 
տոնավաճառը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանում նոյեմբերի 19-ին կկայանա առաջին միջբուհական տոնավաճառը: Միջոցառումը բաց է լինելու բոլոր նրանց համար, ովքեր ունեն համապատասխան մասնագիտական հմտություններ ու գիտելիքներ և ցանկանում են գտնել աշխատանք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնից, յուրաքանչյուր գործատու կունենա միջոցառման վայրում անվճար հիմունքներով տրամադրված տաղավարներ, որտեղ կներկայացվեն նյութեր ընկերության և առաջարկվող աշխատատեղերի, ինթերնշիփերի և տվյալ կազմակերպության կադրային քաղաքականությանն առնչվող այլ տեղեկատվության վերաբերյալ: Աշխատանք փնտրողները կարող են ծանոթանալ մանրամասներին,  թողնել ռեզյումեներ (CV) և վերցնել նյութեր: Ցանկալի է, որ մասնակից ընկերությունները ներկայացվեն կադրերի կառավարման և աշխատակիցների ընտրության պատասխանատու անձանց կողմից:

Մասնակիցները օրվա ընթացքում կարող են ներկա լինել տարբեր ընկերությունների կողմից պարբերաբար իրականացվող շնորհանդեսներին: Ցանկության դեպքում հնարավոր կլինի նաև հատկացնել տարածք` ընկերություններին ընձեռելով լավագույն թեկնածուների հետ նախնական հարցազրույցներ անցկացնելու հնարավորություն, իսկ աշխատանք փնտրողներին` խորհրդատվության մատուցման հնարավորություն:

Աշխատանքային տոնավաճառի շրջանակներում նախատեսվում է նաև ‹‹ՀՀ կրթական համակարգ և աշխատաշուկա. առկա խնդիրներն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր›› խորագրով հանրապետական կլոր սեղան սեմինար-քննարկումը, որին նախատեսվում է մի շարք ձեռնարկությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար միությունների պատասխանատու անձանց, պետական այրերի և նշված ոլորտում մասնագիտացած փորձագետների մասնակցությունը:

2014թ. մայիսին հայաստանյան առաջատար բուհերի (Երևանի պետական համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) ուսանողների կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ որում, ի թիվս այլ խնդիրների, ամրագրվել են մի շար դրույթները: Մասնավորապես, յուրաքանչյուր տարի հուշագիր կնքած բուհերից մեկը կազմակերպելու է աշխատանքային տոնավաճառ, որին կմասնակցեն գործընկեր բուհերի ուսանողները, կազմակերպիչ բուհի կողմից ապահովվելու է տարածքային, ֆինանսական և տեխնիակական աջակցություն, մասնակից բուհերի կողմից տրամադրվելու է գործատուների, ուսանողների, շրջանավարտների և այլ շահառուների շրջանում տոնավաճառի մասին տեղեկատվություն և այլ աջակցություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am