Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ռուսաստանը կարող է Թուրքիային ցույց տալ, որ միջազգային հանրությունն ու Հայաստանն ունեն պահանջներ նրանից. Միհրանյան

Ռուսաստանը կարող է Թուրքիային ցույց տալ, որ միջազգային հանրությունն ու 
Հայաստանն ունեն պահանջներ նրանից. Միհրանյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանը, ունենալով դաշնակցային ու ջերմ հարաբերություններ Հայաստանի ու Թուրքիայի հետ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կարող է հանդես գալ մարդասիրական արժեքների տեսնակյունից ու Թուրքիային ցույց տալ, որ միջազգային հանրությունն ու Հայաստանն ունեն պահանջներ նրանից: Նման դիրքորոշում արտահայտեց քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի անդամ Անդրանիկ Միհրանյանը` շեշտադրելով, սակայն, որ դա անելու համար Ռուսաստանը պետք է ստանա Հայաստանից եկող ազդակներ: «Ի հակադրություն Միացյալ Նահանգների ու մյուս շատ երկրների, որոնք մինչև այսօր չեն կարողացել մի բանաձև ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման համար, Ռուսաստանի Պետական Դուման 1995 թվականին ընդունել է այն դատապարտող բանաձև: Բայց այստեղ հիմնականը ոչ թե Ռուսաստանի հարցն է, որքան Հայաստանի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Անդրանիկ Միհրանյանը` հավելելով, որ նախաձեռնությունն իր ձեռքը պետք է վերցնի հայկական կողմը: Մասնավորապես, նա նշեց, որ մի շարք գերատեսչություններ պետք է ռուսական իրենց գործընկերներին ներկայացնեն միջոցառումների ու դրանց համար անհրաժեշտ մարդկանց ու կազմակերպությունների ցանկ:

«Հայկական կողմը բոլոր բարեկամ պետությունների մոտ պետք է այս հարցը բարձրացնի: Եթե այստեղից չլինեն այդպիսի իմպուլսներ, հավատացեք, մյուս երկրներն առավել ևս շահագրգռված չեն լինի»,- ավելացրեց նա:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանիեւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»:Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ.ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիներիհամաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am