Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայոց ցեղապանության 100-րդ տարելիցի միջոցառումների համար նախատեսված է 20 միլիարդ դրամ

Հայոց ցեղապանության 100-րդ տարելիցի միջոցառումների համար նախատեսված է 20 
միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացմանը նախատեսված է ուղղել 20 միլիարդ դրամ: Այս մասին 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Հարցին ի պատասխան, թե արդյոք, այդ հատկացումը արտացոլված է հաջորդ տարվա պետբյուջեի նախագծում` փոխնախարարը նշեց. «Ցեղասպանության միջոցառումների հետ կապված ստեղծվել է հանձնաժողով, որը ղեկավարում է ՀՀ նախագահը: Հանձնաժողովն աշխատում է ծրագրերի ամփոփման վրա: Բոլոր ծրագրերը, որոնք ստացել է հանձնաժողովը կառավարությունից, հասարակական կազմակերպություններից,  սփյուռքից, բոլոր հնարավոր աղբյուրներից, քննարկում է: Ծրագրերը ամփոփելուց հետո նոր կունենանք ֆինանսական գնահատականներ ու նոր հնարավորություն կունենանք ֆինանսական միջոցներ նախատեսելու»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց փոխնախարարը:

Պավել Սաֆարյանի խոսքով` եթե այդ աշխատանքն ավարտվի մինչև բյուջեի հաստատումը` դեկտեմբերի սկիզբ, ապա կարտացոլվի բյուջեի նախագծում: «Բայց եթե ավելի երկար տևի, դա կհատկացնենք պահուստային ֆոնդից, նախատեսված է 20 միլիարդ դրամի չափով»,-նշեց նա:

Ազգային ժողովում քննարկվում է 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am