Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ֆրանսիայի նախագահն ընդունել է Իլհամ Ալիևին

Ֆրանսիայի նախագահն ընդունել է Իլհամ Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Հանդիպմանը քննարկման կենտրոնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն է: Քննարկումների վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Ալևից հետո Օլանդն ընդունել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահների եռակողմ բանակցությունները կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:00-ին, իսկ ժամը 23:00-ին տեղի կունենա պաշտոնական ընթրիք:

Փարիզում Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ այսօր նախատեսվող Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը երրորդն է այս տարվա ընթացքում: Մինչ այդ նախագահները հանդիպել էին Սոչիում եւ Ուելսում` Վլադիմիր Պուտինի եւ Ջոն Քերիի նախաձեռնությամբ: Սա գալիս է հաստատելու այն, որ եռանախագահող պետությունների ղեկավարները վճռական են տրամադրված ԼՂ հակամարտության կարգավորման հարցում եւ հանդիպումների արդյունքում փորձում են ուղի գտնել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս պարագայում, սակայն, միայն եռանախագահող պետությունների ղեկավարների եւ համանախագահների ցանկությունը քիչ է: Այդ ցանկությունը պետք է լինի նաեւ կողմերի մոտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am