Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ադրբեջանը կարող է դուրս գալ Հանքաարդյունահանման ոլորտի թափանցիկություն նախաձեռնությունից

Ադրբեջանը կարող է դուրս գալ Հանքաարդյունահանման ոլորտի թափանցիկություն 
նախաձեռնությունից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Բաքուն քննում է Հանքաարդյունահանման ոլորտի թափանցիկություն նախաձեռնությունից (EITI) դուրս գալու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ադրեջանական ծառայությունը, այս մասին հայտնել է նախաձեռնության կառավարական հանձնաժողովի ղեկավար, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի գործադիր տնօրեն Շահմար Մովսումովը:

Հոկտեմբերի 15-ին EITI-ի ղեկավարությունը հայտարարել էր, որ նախնական մոնիթորինգ է իրականացվելու նախաձեռնության առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարումն ուսումնասիրելու համար: Այդ նպատակով 2015 թվականի հունվարին Ադրբեջան պիտի ժամանի EITI-ի պատվիրակությունը:

Այս առնչությամբ Մովսումովը նշել է, որ ադրբեջանական պետությունը չի պատրաստվում արդարանալ ոչ մի կազմակերպության մոտ: «Ադրբեջանը ցանկություն չունի հանդուրժելու այդ ճնշումը EITI-ի կողմից: Երկրի ղեկավարությունը քննարկում է նախաձեռնության կազմից դուրս գալու հարցը»,- հայտարարել է EITI-ի Ադրբեջանի կառավարական հանձնաժողովի ղեկավարը:

EITI-ի կողմից Ադրբեջանին ներկայացված պահանջների մեջ մտնում էին քաղաքացիական հասարակության նախագծերի օտարերկրյա ֆինանսավորման արգելքի վերացումը, հասարակական կազմակերպությունների գրանցման դյուրացումը, արտասահմանյան դոնորների նկատմամբ չհիմնավորված քրեական գործերի կասեցումը: Նախաձեռնությունն Ադրբեջանի իշխանություններից պահանջել էր նաև չվախեցնել քաղաքացիական հասարակությանը, ստեղծել հարմար պայմաններ լրագրողների, ակտիվիստների գործունեության համար, դադարեցնել ճնշումներն իրավաբանների նկատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am