Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է ռազմական տեխնիկայի փոխադրումը շահագործման ձմեռային ռեժիմի

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է ռազմական տեխնիկայի փոխադրումը շահագործման ձմեռային ռեժիմի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի բոլոր ստորաբաժանումները, որոնք գործի Էին դրված մարտավարական վարժանքներում, վերադարձել են մշտական տեղաբաշխման կետեր եւ ձեռնամուխ եղել տեխնիկայի եւ սպառազինության սպասարկմանը: Մեկ ամսվա ընթացքում ռազմակայանի բոլոր հավաքակայաններում կանցկացվեն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրելու միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ռազմական տեխնիկայի եւ սպառազինության սեզոնային սպասարկումն իրականացվում Է տարեկան երկու անգամ՝ ամռան եւ ձմռան նախաշեմին: Պրոֆիլակտիկ միջոցառումների ընթացքում ավտոմոբիլային, զրահատանկային եւ հատուկ տեխնիկան ու սպառազինությունը նախապատրասվտում Է բարձրլեռնային շրջաններում շահագործման ձմեռային խիստ պայմաններին:

Միավորման բոլոր զինվորական ավաններում անցկացվել են հրահանգավորման եւ մեթոդական պարապմունքներ, որոնց ընթացքում ներկայացվել Է տեխնիկան ձմեռային պայմաններին նախապատրաստելու յուրաքանչյուր գործողության կատարման կարգը: Ավելի քան 1000 միավոր ավտոմոբիլային ու զրահատանկային տեխնիկայի սպասարկման ընթացքում կանցկացվեն 50-ից ավելի տարբեր գործողություններ, պլանավորվում Է օգտագործել մոտավորապես 5 տոննա քսայուղեր եւ տեխնիկական հեղուկներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am