Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Երեք ամսում ավելի քան 560 հազար մարդ է հատել Ուկրաինայի հետ ՌԴ-ի սահմանը

Երեք ամսում ավելի քան 560 հազար մարդ է հատել Ուկրաինայի հետ ՌԴ-ի սահմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք ամսվա ընթացքում ավելի քան 560 հազար մարդ է հատել Ուկրաինայի հետ ՌԴ-ի սահմանը՝ Ռոստովի մարզի «Գուկովո» եւ «Դոնեցկ» անցակետերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է տարածաշրջանում ԵԱՀԿ-ի առաքելության ղեկավար Պոլ Պիկարը:

Երեք ամսվա ընթացքում 19 դիտորդներ ռուս-ուկրաինական սահմանի իրադրության շուրջօրյա մոնիթորինգ են իրականացրել: ԵԱՀԿ-ի ղեկավարության որոշմամբ՝ նրանց մանդատը երկարացվել Է մինչեւ նոյեմբերի 23-ը:

«Աշխատանքի երեք ամսվա ընթացքում մենք տեսել ենք, որ այդ երկու անցակետով սահմանը հատել Է 560 հազար մարդ: Դա բավական շատ Է»,-ասել Է Պիկարը: Նա ճշտել Է, որ «Գուկովո» անցակետը օգոստոս ամսվա ընթացքում փակ Է եղել, քանի որ Ուկրաինայում հարակից Կրասնոպարտիզանսկ անցակետի մերձակայքում ակտիվ մարտական գործողություններ Էին ընթանում: Սեպտեմբերի 5-ին աշխարհազորայինների եւ Կիեւի միջեւ հրադադարի կնքումից հետո իրադրությունը կայունացել Է, անցակետը բացվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am