Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Microsoft-ի համահիմնադիր Պոլ Ալենը 100 մլն դոլար է հատկացրել Էբոլայի դեմ պայքարին

Microsoft-ի համահիմնադիր Պոլ Ալենը 100 մլն դոլար է հատկացրել Էբոլայի դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Microsoft ընկերության համահիմնադիր եւ ֆիլանտրոպ Պոլ Ալենը 100 մլն դոլար է նվիրաբերել Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի դեմ պայքարելու համար:

Ալենի անձնական կայքում զտեղված հայտարարության մեջ ասված է, որ ինքը կֆինանսավորի երկու սանիտարական պաշտպանիչ կայանքների մշակումն ու ստեղծումը, որոնք թույլ կտան բուժաշխատողներին տարհանել Արեւմտյան Աֆրիկայի՝ տենդից առավել տուժած շրջաններից:

Բացի այդ, Ալենը նվիրատվություն կանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնադրամին:

Ավելի վաղ Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Մելինդան, իրենց հիմնադրամի միջոցով 50 մլն դոլար են նվիրաբերել Էբոլայի դեմ պայքարին: Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն այդ նպատակով հատկացրել է 25 մլն դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am