Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Էբոլայով հիվանդներին բուժվելու համար օրական մինչեւ 10 լիտր հեղուկ Է հարկավոր. բժիշկներ

Էբոլայով հիվանդներին բուժվելու համար օրական մինչեւ 10 լիտր հեղուկ Է հարկավոր. բժիշկներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլա տենդով հիվանդին, որը մեկ ամսից ավելի գտնվում էր Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական կլինիկայում, հաջողվել է բուժել առանց փորձարարական դեղամիջոցներ կիրառելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են կլինիկայի բժիշկները: Բժիշկների խոսքով՝ բուժման առաջին օրերին հիվանդներին հարկավոր է օրական ընդունել մինչեւ 10 լիտր հեղուկ:

«Մենք սահմանափակվել ենք այն միջոցներով, որոնք, ինչպես արդեն ապացուցվել Է, նվազեցնում են մահացությունն Էբոլա վիրուսով հիվանդանալու դեպքում: Դա ժամանակակից ինտենսիվ թերապիան Է՝ հեղուկի ճիշտ բաշխմամբ եւ շնչառության աջակցմամբ: Մենք հաստատել ենք, որ հիվանդի իմունային համակարգը կկարողանա այնքան կայունանալ, որ նա ինքը կհաղթի վիրուսային ինֆեկցիային»,- ասել Է դոկտոր Շտեֆան Շմիդելը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում, որը ուղիղ եթերով հեռարձակել Է N-24 հեռուստաալիքը:

Համբուրգի կլինիկայի բժիշկները բուժման արդյունքները հրապարակել են New England Journal of Medicine պրոֆիլային հանդեսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am