Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՄՆ-ում կանխվել Է Սպիտակ տան տարածք ներխուժելու հերթական փորձը

 ԱՄՆ-ում կանխվել Է Սպիտակ տան տարածք  ներխուժելու հերթական փորձը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում կանխվել Է Սպիտակ տան տարածք չարտոնված ներթափանցման հերթական փորձը: Անհայտ անձը, հյուսիսային կողմից մագլցելով, անցել Է ԱՄՆ-ի նախագահի աշխատանքային նստավայրի ցանկապատի վրայով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությանը:  

Նրա վրա հարձակվել են պահապան շները, իսկ այնուհետեւ նրան ձերբակալել Է պահակախումբը: Ինչպես ավելի ուշ լրագրողներին հայտնել Է ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Բրայան Լիրին, ապօրինի ներխուժած մարդը եղել Է ԱՄՆ-ի 23-ամյա քաղաքացի Դոմինիկ Ադեսանիան, որը բնակվում Է Մերիլենդի նահանգում՝ Վաշինգտոնից համեմատաբար ոչ հեռու գտնվող Բել Էր բնակավայրում: Նրա խոսքով՝ իրավազանցը հետը ոչ մի զենք չի ունեցել:       

Միջադեպի տեսագրություններում, որոք հաջողվել Է անել մի քանի հեռուստաալիքների, երեւում Է, թե ինչպես Է գետնին պառկած Ադեսանիան ձեռքերով եւ ոտքերով պաշտպանվում շներից: Կալանավորվածին բժշակակն օգնություն Է պահանջվել, իսկ երկու պահակաշների ստիպված տարել են անասնաբույժի մոտ :

Ադեսանիային առայժմ մեղադրանքներ չեն առաջադրվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am