Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Միկա»-ն և «Ալաշկերտ»-ը Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում են

«Միկա»-ն և «Ալաշկերտ»-ը Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում են

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին մասնակիցները հայտնի են:

«Միկա»-ն, հյուրընկալվելով, կրկին հաղթանակ տոնեց «Գանձասար»-ի հետ խաղում, ինչպես առաջին խաղում էր:  «Միկա»-ն երկրորդ խաղում հաղթեց 0-3 հաշվով և երկու խաղերի ընդհանուր 0-5 հաշվով դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Օրվա երկրորդ խաղում «Ալաշկերտ»-ը 4-3 հաշվով հաղթեց «Արարատ»-ին: «Ալաշկերտ»-ը հաղթել էր նաև թիմերի առաջին  խաղում և, ընդհանուր 6-3 հաշվով հաղթելով, կխաղա կիսաեզրափակչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, քառորդ եզրափակչի հաջորդ հանդիպումները կկայանան նոյեմբերի 5-ին: «Շիրակ»-ը կխաղա «Փյունիկ»-ի, իսկ «Բանանց»-ը` «Ուլիս»-ի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am