Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Օլանդը ցավակցություն Է հայտնել Total-ի նախագահի մահվան կապակցությամբ

Օլանդը ցավակցություն Է հայտնել Total-ի նախագահի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցավակցություն Է հայտնել երկրի Total Էներգետիկական կոնցեռնի ղեկավար Քրիստոֆ դը Մարժերիի հարազատներին եւ մերձավորներին, հաղորդել Է Liberation թերթը:

«Քրիստոֆ դը Մարժերին իր կյանքը նվիրել Է Ֆրանսիայի արդյունաբերությանը եւ Total խմբի զարգացմանը: Նա այն հասցրել Է աշխարհի բոլոր լավագույն  ձեռնարկությունների մակարդակին: Նա մեծ ծրագրեր ուներ Total խմբի համար»,- նշել Է Օլանդը:    

   Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել Է, որ Քրիստոֆ դը Մարժերիի մահվամբ երկիրը կորցրեց արդյունաբերության «հրամանատարին»:

«Ֆրանսիան կորցրեց ընկերության ականավոր ղեկավարին, որը Total-ը վերածեց համաշխարհային հսկայի»,- մեջբերում Է France-Presse գործակալությունը վարչապետի հայտարարությունից, որում նա զոհվածին համարում Է հայրենասեր, «արդյունաբերության զորահրամանատար» եւ իր բարեկամը:  

Falcon թեթեւշարժիչավոր ինքնաթիռը կործանվել Է ՌԴ-ի մայրաքաղաքի «Վնուկովո» օդանավակայանում, նախնական վարկածով՝ ձնահավաք մեքենայի հետ բախվելուց հետո. զոհվել Է չորս մարդ, որոնց թվում եղել Է Ֆրանսիայի Total նավթի-գազի կոնցեռնի ղեկավար Քրիստոֆ դը Մարժերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am