Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Moody’s-ն իջեցրել Է ՌԴ-ի յոթ խոշորագույն ֆինանսական ինստիտուտների վարկանիշները

Moody’s-ն իջեցրել Է ՌԴ-ի յոթ խոշորագույն ֆինանսական ինստիտուտների վարկանիշները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել Է Ռուսաստանի յոթ խոշորագույն ֆինանսական ինստիտուտների վարկանիշները՝ ՌԴ-ի վարկային ռեյտինգը Baa1-ից մինչեւ Baa2 իջեցնելու վերաբերյալ հայտարարությունից անմիջապես հետո: Ցուցակի մեջ են մտել «Սբերբանկը», «Բանկ ՎՏԲ»-ն, «Գազպրոմբանկը», «Ռոսսելխոզբանկը», Հիպոթեկային բնակարանային վարկավորման գործակալությունը,  «ՎնեշԷկոնոմբանկը», ինչպես նաեւ «Ալֆա-Բանկը»:

Այս հիմնարկությունների երկարաժամկետ վարկանիշների կանխատեսումը բացասական Է:    

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 18-ին, Moody’s գործակալությունը Ռուսաստանի վարկային ռեյտինգը Baa1-ից իջեցրել Է մինչեւ Baa2: Երկրի վարկանիշի իջեցման պատճառների թվում գործակալությունը նշել Է Ուկրաինայում ծավալվող ճգնաժամը, որն, իր հերթին, ներգործություն Է ունենում ՌԴ-ի տնտեսության վրա պատժամիջոցների տեսքով, որոնք ներառում են սահմանափակումներ Ռուսաստանի խոշորագույն բանկերի եւ պաշտպանական ու Էներգետիկական ճյուղերի մի շարք հանգուցային ձեռնարկությունների նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am