Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Expo-Russia-Armenia 2014 ցուցահանդեսը կհամախմբի բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչների

Expo-Russia-Armenia 2014 ցուցահանդեսը կհամախմբի բազմաթիվ ընկերությունների 
ներկայացուցիչների

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Expo-Russia-Armenia 2014 վեցերորդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը կանցկակացվի հոկտեմբերի 22-24-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Ցուցահանդեսին տարիներ շարունակ մասնակցում են արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ էներգետիկան, մեքենաշինությունը, մետաղագործությունը, շինարարությունը, տրանսպորտը, հեռահաղորդակցությունը, ապահովագրությունը, գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը, բժշկությունը, կրթությունն ու հանքարդյունաբերությունը: 

Ցուցահանդեսի տնօրեն Սվետլանա Զաբելինան հոկտեմբերի 20-ին՝ միջոցառմանն ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց. «Ցուցահանդեսին մասնակցելու են 100-ից ավելի ռուսական և 30 հայկական ընկերություններ: Ռուսական ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի նկատմամբ՝ կապված ձեր երկրի՝ ԵՏՄ-ին անդամակցության հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդծեց նա:

ՀՀ-ում ՌԴ-ի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն կարևորեց ցուցահանդեսը փոխադարձ ճանաչողության տեսանկյունից«Հայաստանը եղել է և հիմա էլ գիտական, նորարարական կենտրոն է. ԵՏՄ-ի շրջանակում այն կարող է դառնալ այն, ինչ եղել է ԽՍՀՄ-ի համար»,- հույս հայտնեց նա: Բաբկոն փաստեց, որ Հայաստանը թեև տարածքով փոքր է, բայց մեր երկրի հետ համագործակցում են բազմաթիվ ռուսական ընկերություններ: «Այսօր «Expo-Russia-Armenia»-ն այստեղ անցկացվող ամենախոշոր ցուցահանդեսն է»,- նկատեց նա:

«Զարուբեժ-Էքսպո» ընկերության միջազգային համագործակցության տնօրեն, ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Անատոլի Նիկոլաևն էլ ասաց, որ միջպետական միջոցառումը նվիրված է ԵՏՄ-ի ստեղծման պայմանագրին միանալու Հայաստանի մտադրության իրականացմանը: Միջոցառման շրջանակում կկազմակերպվի «Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական և նորարարական համագործակցության ընդլայնման հեռանկարները ՄՄ-ին և ԵՏՄ-ին Հայաստանի միանալու արդյունքում» թեմայով համաժողովը, Ռուսաստանի տարածաշրջանների շնորհանդեսները, Հայաստանի տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության և գիտության նախարարություններում կկազմակերպվեն կլոր սեղաններ: Հոկտեմբերի 23-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում ռուսական ձեռնարկությունների համալիր բիզնես-առաքելությունը: 

«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն էլ հավելեց, որ ցուցահանդեսն ավանդական է դարձել: «Մասնակցում են տարբեր բնագավառների ընկերություններ: Տարեցտարի ցուցահանդեսն ավելի շատ մասնակիցներ է ունենում»,- նշեց նա:

Կազմակերպիչները վստահեցնում են, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տարածքի ինտեգրացիոն գործընթացներին բարեկամ Հայաստանի միանալուն, Մաքսային միության ամրապնդմանը համատեղ կոնգրես-տոնավաճառային և ցուցահանդեսային միջոցառումներ անցկացնելու միջոցով: 

Expo-Russia-Armenia 2014-ն անցկացվում է Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական հովանու ներքո, ՌԴ Պետդումայի, ԱԳՆ-ի և ճյուղային նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության, ԱԺ-ի, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության, Զարգացման հայկական գործակալության և երկու երկրների գործարար շրջանակների աջակցությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am