Ճապոնիայում երկրորդ նախարարն Է պաշտոնաթող եղել քաղաքական սկանդալի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի արդարադատության նախարար Միդորի Մացուսիման հոկտեմբերի 20-ին պաշտոնաթողություն Է խնդրել ընտրողներին իր դիմանկարով հովհարներ բաժանելու պատմության պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն լրագրողներին հայտնել Է, որ ընդունել Է նրա խնդիրքը: Հոկտեմբերի 20-ին պաշտոնաթող Է եղել նաեւ երկրի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Յուկո Օբուտին, ինչի պատճառը ֆինանսական սկանդալն Էր նրա քաղաքական աջակցության կազմակերպություններից մեկում:
«Այս նախարարների նշանակման պատասխանատվությունն ընկած Է ինձ վրա՝ որպես վարչապետի: Ես ներողություն եմ խնդրում ժողովրդից»,- ասել Է Աբեն:
Ճապոնիայի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունն ամսվա սկզբին խորհրդարանում կայացած ունկնդրումների ընթացքում արդարդատության նախարարության ղեկավարից պարզաբանումներ Էր պահանջել, թե ինչու Է Մացուսիման իր ընտրատարածքում տոնի ժամանակ իր դիմանկարներով հովհարներ բաժանել: Դեմոկրատները դա ներկայացրել են որպես ընտրությունների մասին օրենքը խախտելու իրեղեն ապացույց, որն արգելում Է ընտրողներին այնպիսի նվերների բաժանումը, որոնք «նյութական արժեք ունեն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում